Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայկ Չոբանյան. Մեզ մեծ փոփոխություններ են պետք. եղածը մեզ առաջ չի տանում. տեսանյութ
19/12/2019 21:12
Կիսվել

Հայկ Չոբանյան. Մեզ մեծ փոփոխություններ են պետք. եղածը մեզ առաջ չի տանում. տեսանյութ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը երջանիկ է, որ ամենաերջանիկ մարզն է ղեկավարում։ Չոբանյանը կարող է մի քանի տասնյակ փաստերով ապացուցել դա. Տավուշը պատմականորեն տեխնոլոգիական անցյալ ունեցող, նորարական մտքի ու ահռելի ներուժի կրող մարզ է։ Հայաստանի ինժեներական մտքի կենտրոն Տավուշում տարեցտարի ավելանում են համապատասխան փորձարարական ու կրթական կենտրոնները։

Մարզպետը թվարկում է մարզում արվածն ու անելիքը և նկատում՝ պետք է ջանք չխնայենք աշխարհում մրցունակ լինելու համար։

«Թվում է՝ ինժեներական բոլոր անհրաժեշտ լուծումները գտել ենք, բայց կենսական ամենաանհրաժեշտ լուծումները չենք գտել։ Այսօր մեր երկրագունդը բնապահպանական աղետների մեջ է։ ՄԵնք պետք է գտնենք այլընտրանքային լուծումներ, որոնցով մենք կարող ենք ապրել՝ առանց երկրագունդը շահագործելու», – ասում է Չոբանյանն ու հավելում՝ ինժեներական մտքի կարիքը տարեցտարի ավելի է մեծանում, իսկ այդ ներուժը մենք ունենք և մենք պետք է զարգացնենք այդ ներուժը։

Մարզպետը վստահ է՝ կրթության ոլորտում շատ անելիք  ունենք, ներուժը մշտապես զարգացնելու անհրաժեշտություն կա, իսկ հայրենադարձությունը չպետք է պարտադրաբար լինի. կիրթ, բանիմաց, փորձառու մասնագետները պետք է ցանկանան վերադառնալ հայրենիք, իսկ դա պայմանավորված է հայրենիքում լավ պայմանների առկայությամբ։

Չոբանյանի կործիքով մեզ մեծ փոփոխություններ են պետք. եղածը մեզ առաջ չի տանում։

«Այո, ցանկացած փոփոխության մեջ կա սխալվելու հնարավորություն։ Բայց ակնհայտ է, որ այն, ինչ ունենք այսօր, մեզ առաջ չի տանում։ ՄԵնք պետք է փոխենք և փոխվենք»։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69