Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՏՈՒՐԻԶՄ – ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ
15/06/2009 18:48
Կիսվել

ՏՈՒՐԻԶՄ – ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Երեւանում հունիսի 18-ին կանցկացվի Հայաստանի զբոսաշրջության մրցունակության երրորդ համաժողովը, որի նպատակն է նպաստել զբոսաշրջության կլաստերի զարգացմանը եւ ընձեռել կապերի հաստատման հնարավորություններ, ոլորտի շահառուներին տրամադրել արդիական տեղեկություններ զբոսաշրջության ոլորտի ներկայիս վիճակի վերաբերյալ եւ խրախուսել ոլոտի հիմնախնդիրների վերհանմանը:

Գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքով զբոսաշրջության ոլորտը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում կանգնած է լուրջ դժվարությունների առջեւ: Այս փաստը հաշվի առնելով` համաժողովում կներկայացվի այլ երկրների փորձը` ուղղված զբոսաշրջային ժամանումների տեմպի նվազման մեղմացմանը, ինչպես նաեւ կտրամադրվեն ծախսարդյունավետ մարկետինգային ռազմավարությունների ուղեցույցեր:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրից, փորձելով հստակեցնել պետական հատվածի զբոսաշրջային կառույցների դերերը եւ պարտականությունները` այս տարվա համաժողովը նաեւ նպատակ ունի ներկայացնել CAPS ծրագրի եւ նրա գլխավոր գործընկերիների փորձերը` ուղղված զբոսաշրջության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների արդիական լուծումների կիրառման խթանմանը` ՏՏ եւ զբոսաշրջության կլաստերների փոխկապակցման միջոցով: Կքննարկվեն Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների նպատակային գովազդման, երկրի զբոսաշրջային աշխատուժի հմտությունների եւ ունակությունների զարգացման, զբոսաշրջային կազմակերպությունների համար հաջող մարկետինգային ռազմավարությունների մշակման վերաբերյալ հարցեր:

Համաժողովի կազմակերպիչներն են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը եւ ոլորտի ասոցիացիաները:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6