Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Երևանում կայացել է «ԵԱՏՄ երկրների ազգային արժույթները՝ գործնական աշխատանքի փորձը» միջազգային համաժողովը
07/02/2020 22:22
Կիսվել

Երևանում կայացել է «ԵԱՏՄ երկրների ազգային արժույթները՝ գործնական աշխատանքի փորձը» միջազգային համաժողովը

Փետրվարի 7-ին Երևանում կայացել է Միջպետական բանկի կողմից կազմակերպված «ԵԱՏՄ երկրների ազգային արժույթները՝ գործնական աշխատանքի փորձը» միջազգային համաժողովը:

Համաժողովի բացմանը  ողջույնի խոսքով հանդես են եկել Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գեորգի Լունտովսկին, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարնեևի միության գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, մասնավորապես ասել է.«Ուրախալի է, որ վերջին տարիներին ԵԱՏՄ շրջանակներում առևտրային գործընթացում նկատվում է ընդհանուր հաշվարկներում ազգային արժույթներով փոխհաշվարկների ծավալի ավելացում: Այնուամենայնիվ, որպեսզի մենք բոլոր փոխհաշվարկներն կատարենք ազգային արժույթով, դեռևս պետք է որոշակի աշխատանք իրականացնել: Միևնույն ժամանակ, իհարկե, անհրաժեշտ ենք համարում ազգային արժույթներով նոր ֆինանսական գործիքների ստեղծումը, որոնք պահանջարկ կունենան  բիզնեսի կողմից և ձեռնտու կդարձնեն ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների մեխանիզմի օգտագործումը: Ես լիահույս եմ, որ բոլոր առավել օգտակար և արդիական առաջարկները, որոնք մենք կքննարկենք այսօր համաժողովի ընթացքում, կամփոփվեն և կօգտագործվեն հետագա աշխատանքում՝ մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում»:

Ազգային արժույթների թեմային նվիրված նման մասշտաբային համաժողով, ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության տարբեր սեգմենտների ներկայացուցիչների մասնակցությամբ, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի կենտրոնական (ազգային) բանկերի, ՀՀ Ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, առևտրային բանկերի և ներդրումային ընկերությունների, խոշոր արդյունաբերական և առևտրային ընկերությունների ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերողների և գործարարների  միությունների, արժութային բորսաների ներկայացուցիչները, ինչպես նաև երկու երկրների առաջատար գիտաշխատողներ:

Ինտեգրացիոն գործընթացների խորացման, ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառութան և առևտրի ավելացման պայմաններում համաժողովի թեման արդիական էր: ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական և գործարար համայքները հնարավորություն ունեցան փոխանակել ԵԱՏՄ երկրների ազգային արժույթով գործնական աշխատանքի փորձով, արտահայտել իրենց առաջարկները այդ ուղղությամբ:

Իրենց ելույթներում համաժողովի խոսնակները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերություններում ազգային արժույթների օգտագործման ընդլայնմանը նպաստող գործոնները, օրինակ՝ Հայաստանի և Ռուսաստանի կազմակերպությունների միջև հաշվարկներում դոլարի փոխարեն հայկական դրամի և ռուսական ռուբլու օգտագործումը։ Քննարկվել են նաև բիզնեսի կարիքները, այդ ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու ուղիները, գնահատվել է Միջպետական բանկում արդեն իսկ գործող ազգային արժույթներով վճարումներ կատարելու մեխանիզմը: Առաջարկներ են հնչել  ազգային արժույթներով փոխադարձ առևտուրը ֆինանսավորելու համար հիմնադրամ ստեղծելու մասին:

Համաժողովի շրջանակներում, Մոսկվայի բորսայի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ կազմակերպվել է «Մոսկվայի բորսայի օրը Երևանում» (MOEX Day in Yerevan) միջոցառումը ֆինանսական շուկայի մասնագիտացված մասնակիցների համար:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75