Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Երևանում անցկացվել է Ռոսատոմի միջազգային օլիմպիադայի եզրափակիչը
10/02/2020 15:57
Կիսվել

Երևանում անցկացվել է Ռոսատոմի միջազգային օլիմպիադայի եզրափակիչը

Ազգային հետազոտական միջուկային ինստիտուտի ՄԻՖԻ-ի աջակցությամբ փետրվարի 8-ից 9-ը Երևանում անցկացվել է Ռոսատոմի միջազգային ֆիզիկա-մաթեմատիկական և ինժեներական օլիմպիադաների եզրափակիչները, որոնց մասնակցել են Հայաստանի 8-ից 12-րդ դասարանների աշակերտներ։ Ընտրական փուլում մասնակցել են ավելի քան 200 բարձր դասարանցիներ, իսկ եզրափակիչ են հասել մոտ 80-ը։ Օլիմպիադաների հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն 202 թվականի մարտ ամսին։ Նրանք կստանան Ազգային հետազոտական միջուկային ինստիտուտի ՄԻՖԻ ընդունվելու արտոնություններ, այդ թվում՝ հնարավորություն՝ սովորելու անվճար՝ բյուջեի միջոցների քվոտաների շրջանակում։

Օլիմպիադաների անկցակցման գլխավոր նպատակն է Հայաստանում ֆիզիկա-մաթեմատիկական կրթության զարգացումը, ինչպես նաև ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրվածության բարձրացումը։

«Այդպիսի միջոցառումները թույլ են տալիս կենտրոնացնել երեխաների ուշադրությունը ինժեներական մասնագիտությունների վրա որքան հնարավոր է վաղ տարիքում։ Օլիմպիադաներն, առաջին հերթին, բացահայտում են այն սովորողների ունակությունները, որոնք լավ են տիրապետում դպրոցական ծրագրին ու ցանկանում են շարունակել ուսումը տեխնիկական մասնագիտությունների գծով, ինչպես նաև բարձրացնում են այդ առարկաներն ավելի խորն ուսումնասիրելու հետաքրքրությունը»,-նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։

Ռուսաստանյան ԲՈՒՀ-երում սովորելն ուսանողների համար գերազանց հնարավորություն է ստանալ արժանավայել կրթություն՝ էներգետիկ բնագավառում հետագա մասնագիտական զարգացման համար, ինչպես նաև գործնական հմտություններ ձեռք բերել երկրի առաջատար ատոմային օբյեկտներում։

«Այս տարվանից մենք պատրաստ ենք թեկնածուներին առաջարկել ուսում ոչ միայն ատոմային բնագավառի մասնագիտություններով, ինչպիսիք են միջուկային ֆիզիկան, լազերային և պլազմային տեխնոլոգիաները, էլեկտրոնիկան և ընդհանուր ֆիզիկան, այլև զուգահեռ մասնագիտություններով-նյութերի տեխնոլոգիա, էլեկտրո-ջերմաէներգետիկա։ Մենք կարծում ենք, որ դա լայն հնարավորություններ կընձեռի պոտենցիալ թեկնածուներին՝ գտնելու իրենց կոչումը և ապագայում հանդես գաալ որպես պրոֆեսիոնալներ»,-ընդգծել է Ազգային հետազոտական միջուկային ինստիտուտի ՄԻՖԻ-ի ուսումնական բաժնի ղեկավար Կիրիլլ Կուցենկոն։

Հայաստանում անցկացվում են նաև կրթական այլ միջոցառումներ, որոնք ուղղված են կրթության ու գիտության հանրայնացմանը՝ տեխնիկական և ինժեներական մասնագիտությունների գծով։ Արդեն երկորդ տարին է, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվում է «Ատոմային տեխնոլոգիաների օրը, գարնանը կանցկացվի «Գիտության փառատոնը, որոնց շրջանակներում երիտասարդությունը ծանոթանում է ժամանակակից նորարարություններին ու տեխնոլոգիաներին, տեղեկանում է գիտության նոր մշակումներից ու հնարավորություններից։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է: ՄԻՖԻ-ն՝ Ռոսաստանի ատոմային արդյունաբերության հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններից է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ-բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ապահովում է բարձրաստիճան ինժեներական կրթություն։ Հիմնադրվել է 1933 թվականին։ Այսօր ԲՈՒՀ-ում սովորում է 8500 ուսանող, հիմնական դասախոսական կազմը բաղկացած է 800 հոգուց, որոնց մեծ մասն ունեն գիտական տարբեր աստիճաններ։ ՀԱՊԻ-ին ունի երեք մասնաճյուղ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85