2019թ. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ.-ին Հայաստանում արտադրվել է 7,632.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2018թ. համեմատ արտադրության ծավալները նվազել են 1.9%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 9.7%-ով և կազմել 3,046.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 2,197.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 5.9%-ով և կազմել 2,370.9 մլն կՎտ ժամ։
Հողմային էներգիայի արտադրությունն աճել է 1.7 անգամ և կազմել 3.3 մլն կՎտ ժամ, իսկ արևային էներգիայի արտադրությունն աճել է 2.6 անգամ և կազմել 13.4 մլն կՎտ ժամ։