Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները
14/02/2020 10:34
Կիսվել

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կրթական ծրագրերից մեկն է, որը հնարավորություն կտա հայ ձեռնարկատերերին սովորել Սիլիկոնյան հովտի հեղինակավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում:

Փետրվարի 13-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը: Նույն օրը համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության և Դրեյփերի համալսարանի միջև, որը նախատեսում է մի շարք համատեղ ծրագրերի իրականացում:

Պայմանագրի ստորագրմանը նախորդել է սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում հուշագրի ստորագրման արարողությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և Դրեյփերի համալսարանի ներկայացուցիչներին՝ համալսարանի նախագահի գլխավորությամբ, որոնք այս օրերին Հայաստան են ժամանել մրցույթի եզրափակիչ փուլին ներկա գտնվելու և հաղթողներին ընտրելու համար:

Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է Դրեյփերի համալսարանի նախագահի հետ հանդիպման մանրամասներին:

«Հայ ինժեներների պատասխանատվությունը կարեւոր առանձնահատկություն է. եթե հայերը մի բան ասում են, որ կանեն, ուրեմն՝ անում են: Եվ դա անում են ժամանակին եւ մեծագույն պատասխանատվությամբ: Սա կարեւոր, բացառիկ հատկանիշ է, որի մասին աշխարհում խոսում են, և խոսում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Դրեյփերի համալսարանի նախագահն է: Դա նշանակում է, որ շատ շատերը Հայաստանն ընտրելու են, որովհետեւ մենք պատասխանատու ենք»,-ընդգծել է նախարարը:

Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմը շնորհակալություն է հայտնել բարձր տեխնոարդյունաբերության նախարարությանն արդյունավետ համագործակցության համար:

«Սովորաբար պետական կառավարման մարմինների հետ աշխատանքը շատ երկար է տևում, սակայն Հայաստանի հետ համագործակցությունը բավականին արագ ստացվեց: Սա, կարելի է ասել, կառավարության հետ համատեղ ամենաարագ իրականացված ծրագիրն է մեր պրակտիկայում: Ես անչափ ուրախ եմ, որ մենք միասին ստեղծում ենք Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև այս կամուրջը՝ ոգևորելու և ոգեշնչելու մարդկանց, որպեսզի հիմնեն ընկերություններ և զարգացնեն իրենց միջավայրը»,- նշել է նա:

Դրեյփերի համալսարանում սովորելու պետական կրթաթոշակ ստանալու համար ստացվել էր 109 հայտ, որոնցից 5-ը՝ «ForestGuard», «eSwap», «Yolo», «OORES», «ForheFiction», արժանացան հաղթողի կոչման: Եվս 3 գաղափարի հեղինակի հաճելի անակնկալ էր սպասվում Դրեյփերի համալսարանի կողմից. «Robin», «Cerebrus», «Garoon» ծրագրերի հեղինակները ստացան կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ այս տարի Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի: Մեկ այլ ծրագրով 30 հայ ձեռնարկատեր կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցելու:

Այս տարի կբացվի նաև հայ ձեռնարկատերերի մշտական ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որը կհամախմբի ոլորտի հայ մասնագետներին Հայաստանի սահմաններից դուրս:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33