
2019թ․-ին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 31.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,676.2 հազար լիտր գինի։ 2018թ․ համեմատ արտադրության ծավալներն աճել է 31.6%-ով։
Միևնույն ժամանակ, օղու արտադրության ծավալներն աճել են 18.6%-ով և կազմել 5,981.2 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 11.6%-ով և կազմել 712.9 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 11.4%-ով և կազմել 26,257.6 հազար լիտր։