ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 27.8%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 325 խոշոր հարկատուների արտահանման ծավալների ցուցանիշը 2009թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 27.8 %-ով և կազմել 5.1 մլրդ. դրամ: Այսպես, միայն երեք կազմակերպությունների` «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Քափըր Փրոգրամ» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» ընկերությունների կողմից արտահանման ծավալները 2008թ.-ի ապրիլ ամսվա նկատմամբ այս տարվա ապրիլին նվազել է 5.3 մլրդ. դրամով: