Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կարեն Ղազարյան. ի տարբերություն տնտեսության մի շարք այլ ճյուղերի՝ հանքարդյունաբերությունն ավելի կայուն է նմանատիպ ճգնաժամերի ժամանակ
23/03/2020 10:24
Կիսվել

Կարեն Ղազարյան. ի տարբերություն տնտեսության մի շարք այլ ճյուղերի՝ հանքարդյունաբերությունն ավելի կայուն է նմանատիպ ճգնաժամերի ժամանակ

Հանքարդյունաբերության ոլորտի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին «Բիզնես 24»-ը զրուցել է Թեղուտ ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ։

Պարոն Ղազարյան, կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությունում ի հայտ եկած ճգնաժամային երևույթներն ազդեցություն են ունեցել նաև գունավոր մետաղներ շուկաների վրա, մասնավորապես, զգալիորեն նվազել է պղնձի գինը, այս առումով, ինչպիսի զարգացումներ սպասենք ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում։

Հանքարդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկն է և էական դեր ունի ողջ տնտեսության զարգացման գործում: Այն ապահովել է Հայաստանի 2019թ. արտահանման հասույթի զգալի մասը:

Այս օրերին, երբ COVID-19-ի (կորոնավիրուսի) պատճառով համաշխարհային տնտեսությունում ի հայտ են գալիս որոշակի ճգնաժամային երևույթներ, մետաղների գները բորսայում շատ արագ փոփոխության են ենթարկվում և իրադարձությունների զարգացումները շատ անգամ կախված են գների նվազման չափից:

Այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընդգծել, որ մետաղների գների նվազման արդյունքում «Թեղուտ» ՓԲ Ընկերության արտադրական ծավալներն, առայժմ, չեն փոփոխվել: Մենք կշարունակենք դիտարկել միջազգային շուկայում մետաղների գները և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները գներին համարժեք արձագանքն ապահովելու համար:

Կարծում եմ, որ շուկան կինքնակարգավորվի, ինչն օգնում է լավատեսորեն նայել ոլորտի զարգացումներին:

Տեղեկացված ենք, որ հակաճգնաժամային կառավարման փորձ ունեք և 2008-2009թթ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում անցել եք նման գործընթացի միջով։ Որոնք են այն քայլերը, որ կարող են օգնել ձեռնարկություններին նվազեցնելու բացասական ազդեցությունները, եթե ոլորտում գների անկումը շարունակվի։

Գների երկարաժամկետ անկումը անխուսափելիորեն առաջացնում է օպտիմալացման միջոցառումների անհրաժեշտություն՝ ներառյալ տեսակարար ծախսերի նվազեցման, բիզնես պրոցեսների արդյունավետության բարձրացման միջոցառումներ: Միանշանակ, նման իրավիճակներում ի հայտ են գալիս բիզնեսի հետ կապված ոչ ակնհայտ ռիսկեր և կարևոր Է դառնում այդ ռիսկերի կառավարման և հնարավոր բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ղեկավար անձնակազմի անմիջական արձագանքը: Վստահ եմ, որ ոլորտի որոշ կազմակերպություններ այսուհետ կնախաձեռնեն մետաղների գների հեջավորման մեխանիզմների կիրարկումը: Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել նաև կարճաժամկետ լուծումներ, օրինակ՝ առավել անբարենպաստ գների դեպքում խտանյութի պահեստավորման և վաճառքների հետաձգման միջոցառումներ:

Այնուամենայնիվ, ի տարբերություն տնտեսության մի շարք այլ ճյուղերի, որոնցից են տուրիզմը, ժամանցի և հանրային սննդի կազմակերպման ոլորտը, հանքարդյունաբերությունն ավելի կայուն է նմանատիպ ճգնաժամերի ժամանակ, քանի որ հանքարդյունաբերության տնտեսական նպատակահարմարությունը հիմնված է երկարաժամկետ գնահատականների և կանխատեսումների վրա: Դրա շնորհիվ հանքարդյունաբերությունը նաև խիստ կարևոր կայունացնող դեր ունի տնտեսության համար՝ հատկապես այսպիսի ճգնաժամային իրավիճակներում:

Չինաստանը կարծես թե հաղթահարեց կորոնավիրուսի վտանգը։ Հաշվի առնելով այն, որ Չինաստանը գունավոր մետաղների աշխարհի խոշորագույն սպառողն է, արդյոք սա դրական ազդակ կարող է լինել մետաղների շուկայի համար։

Անկասկած է, որ այդ հանգամանքը որոշակի լավատեսություն է առաջացնում շուկայի մասնակիցների մոտ: Չինաստանում արդեն իսկ նկատվում են կայունացման միտումներ: Այս պայմաններում բացառված չէ խոշոր սպառողների (այդ թվում՝ Չինաստանի ձեռնարկությունների) կողմից հումքի (նավթի, մետաղների և այլն) ցածր գներով խոշորաքանակ ձեռքբերումները՝ ապագայում գերշահույթ ստանալու ակնկալիքով: Այս գործընթացը նույնպես խթանելու է պահանջարկը հումքի մի շարք տեսակների նկատմամբ, ինչն էլ կապահովի գների դրական դինամիկա:

Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան չինական արտադրանքի սպառման կարևորագույն շուկաներից են և, հետևաբար, շատ բան կախված կլինի նաև այն հանգամանքից, թե որքան արագ այդ շուկաները կկարողանան հաղթահարել ճգնաժամը:

Արդյոք Թեղուտ ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով։ Ինչ քայլ եք ձեռնարկել կորոնավիրուսի վարակի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ս.թ. մարտի 18-ին Ընկերության կողմից հրապարակված մամլո կարճ հաղորդագրությամբ, «Թեղուտ» ՓԲԸ այս պահին աշխատում է բնականոն ռեժիմով:

COVID-19-ի (կորոնավիրուսի) համաճարակային վարակի հնարավոր տարածումը կանխարգելու նպատակով և խիստ կարևորելով Ընկերության աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, մեր կողմից մշակվել և կիրառվում են մի շարք հակահամաճարակային միջոցառումներ՝ ներառյալ հեռավար աշխատանքի ապահովումը (այն դեպքերում, երբ դա հնարավոր է):

Նաև հորդորել ենք բոլորին խստորեն հետևել ՀՀ Կառավարության և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տարածված ցուցումներին, ինչպես նաև ապահովել ենք.

– ընկերության լեռնահարստացուցիչ կոմբինատի տարածք մուտք գործող բոլոր անձանց ջերմության ստուգումը՝ օգտագործելով հատուկ այդ նպատակով ձեռք բերված ջերմապատկերիչներ;

– արտադրատնտեսական տարածքների սիստեմատիկ սանիտարական ախտահանումը;

– ընկերության տարածքում անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների ամենօրյա սանիտարական ախտահանումը և մի շարք այլ միջոցառումներ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98