Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՎՈՂ ԿԱԹԻ 60%-Ը
17/06/2009 09:33
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՎՈՂ ԿԱԹԻ 60%-Ը

Հանրապետությունում արտադրվող կաթի մոտ 60 տոկոսը վերամշակվում է, իսկ կաթի իրացման տարեկան միջին գինը 110-115 դրամ է: Կաթից արտադրվող հիմնական մթերքը պանիրն է: Հանրապետություն ներմուծվում է խտացված կաթ, յոգուրտ, պանիր, պաստերիզացված կաթ, կարագ եւ կաթի փոշի:

Երեկ` հունիսի 16-ին, Գյումրիում Շիրակի մրցունակության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կաթ Ֆորում» կոնֆերանսին` նվիրված հանրապետությում կաթի վերամշակման, իրացման խնդիրներին, նշվել է, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում կովերի գլխաքանակը մոտ 284 հազար է, արտադրվող կաթի ծավալները նույն ժամանակահատվածի դրությամբ կազմում են 662 հազար տոննա, որից 622 հազար տոննան` կովի կաթ: Ըստ մասնագետների, սակայն, կովերի կաթնատվության մակարդակը մնում է բավականին ցածր` կապված այստեղ պահվող ցեղատեսակների եւ թերսնուցման հետ:

Համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների` ներկայում կովերի տարեկան միջին կաթնատվությունը Հայաստանում մոտ 1900 լիտր է: Ոլորտի մասնագետները դրական են համարում այն հանգամանքը, որ Հայաստանում ֆերմերները չեն օգտագործում ոչ բնական կերեր եւ հավելումներ` կովի կաթնատվությունը բարձրացնելու համար:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58