Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 60.80-2.35 WTI - 56.74-2.81
COMEX:  GOLD - 4529.10+0.60 SILVER - 76.49+3.09
COMEX:  PLATINUM - 2471.40+2.87
LME:  ALUMINIUM - 2960.50+0.00 COPPER - 12162.50+0.00
LME:  NICKEL - 15786.00+0.00 TIN - 42815.00+0.00
LME:  LEAD - 1994.50+0.00 ZINC - 3090.50+0.00
FOREX:  USD/JPY - 156.52+0.19 EUR/GBP - 1.1771-0.11
FOREX:  EUR/USD - 1.1771-0.11 GBP/USD - 1.3495-0.07
STOCKS RUS:  RTSI - 1117.04+1.75
STOCKS US: DOW JONES - 48710.97-0.04 NASDAQ - 23593.10-0.09
STOCKS US: S&P 500 - 6929.94-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 50750.39+0.68 TOPIX - 3423.06+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25818.93+0.00 SSEC - 3963.68+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 9870.68+0.00 CAC40 - 8103.58+0.00
STOCKS EUR:  DAX - 24340.06+0.00
26/12/2025  CBA:  USD - 381.47-0.04 GBP - 514.56-1.05
26/12/2025  CBA:  EURO - 449.14-0.89
26/12/2025  CBA:  GOLD - 54570-6 SILVER - 885.25-0.1
Համաշխարհային բանկ. կանխատեսվում է, որ 2020թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 1.7%-ով
09/04/2020 14:07
Կիսվել

Համաշխարհային բանկ. կանխատեսվում է, որ 2020թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 1.7%-ով

Համաշխարհային բանկը 2020 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 1․7% ՀՆԱ-ի աճ։

«Հայաստանի տնտեսությունը արձանագրել է ուժեղ կատարողական 2019թ: Ինչևէ, «COVID-19» համավարակի և ապրանքների գների անկման պայմաններում 2020թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսված մակարդակը կտրուկ նվազել է (մինչև 1.7 տոկոս), եթե ամառվա կեսերին տնտեսությունը սկսի վերականգնվել: Համաճարակի երկարաձգման սցենարում (որի հավանականությունը գնալով մեծանում է) աճը կդադարի կամ տնտեսությունը կկրճատվի: Դոլարացված տնտեսության և արտահանման նեղ բազայի պայմաններում է´լ ավելի է բարդանում ցնցման կառավարման մարտահրավերը: Տնտեսության վերականգնումը ակնկալվում է որ տեղի կունենա 2020թ. հետո, երբ ցնցումը կավարտվի: Աճի ցածր տեմպը կարող է դանդաղեցնել աղքատության կրճատման ուղղությամբ արդյունքները»,- ասված է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես ընդլայնվել է 2019 թվականին, երբ իրական ՀՆԱ-ի աճը դարձել է 7.6 տոկոս: Աճը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ, իսկ ներդրումներն ունեցել են չափավոր ազդեցություն աճի վրա: «Արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 10 տոկոսով, բայց տվյալ աճի վրա չեզոքացնող ազդեցություն է ունեցել ներքին պահանջարկի բավարարմանն ուղղված ներկրման գծով ծախսերի ավելացումը: Առաջարկի մասով ընդհանուր աճում ծառայություններին բաժին է ընկնում մոտ 70 տոկոսը, մինչդեռ արտադրությունն ապահովել է աճի շուրջ 18 տոկոսը: Շինարարության ոլորտը 2019թ. ընդլայնվել է 4.2 տոկոսով՝ արձանագրելով աճի ամենաբարձր տեմպը վերջին տասնամյակում: Գյուղատնտեսության ոլորտը շարունակել է կրճատվել, թեև ավելի դանդաղ տեմպով: Միջին տարեկան գնաճը 2019թ. 1.4 տոկոս էր (2018թ. 2.5 տոկոսի համեմատ), որը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ըմպելիքների գների աճով: Ցածր գնաճի միջավայրը պահպանվեց 2020թ. սկզբին, երբ նախորդ տարվա համեմատ փետրվարին գները ընկան 0.5 տոկոսով: Ի պատասխան, կենտրոնական բանկը երկու անգամ 2019թ. և կրկին 2020թ. մարտին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կուտակային 75 բազային կետով, այն դարձնելով 5.25 տոկոս: Բյուջետային հաշիվներն արձանագրել են ՀՆԱ-ի 0.8 տոկոսի դեֆիցիտ 2019թ., որը ՀՆԱ-ի 2.3 տոկոս դեֆիցիտի նպատակային մակարդակի համեմատ էապես ցածր է: Հարկերի հավաքագրման նշանակալից գերակատարման շնորհիվ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճեց՝ կազմելով 23 տոկոս, որը 2018թ. համեմատ 1.5 տոկոսային կետով բարձր է: Ավելին, կատարվել է տնտեսվարողների նկատմամբ ժամկետանց պարտավորությունների վերադարձ ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ընթացիկ ծախսերը կատարվել են պլանին համապատասխան, մինչդեռ բյուջեով  նախատեսված կապիտալ ծախսերը կատարվել են մոտ 85 տոկոսով, ինչը բարելավում է նախորդ տարիների համեմատ: Կառավարության պարտքը 2019թ. վերջին (կառավարության միջնաժամկետ պլանով նախատեսվածից մեկ տարի ավելի շուտ) նվազեց՝ հասնելով ՀՆԱ-ի 50 տոկոս մակարդակին: Պետական պարտքը (ներառյալ կենտրոնական բանկի պարտքը) նվազեց՝ կազմելով ՀՆԱ-ի 53.6 տոկոսը»,-նշված է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ:

Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020թ. կանխատեսման վրա մեծապես ազդել է «COVID-19» համավարակը և ապրանքների գների անսպասելի անկումը: Ելակետային սցենարով, որի համաձայն 2020թ. ամռան կեսից կսկսվի տնտեսության աստիճանական վերականգնումը, 2020թ. իրական ՀՆԱ-ի աճը կընկնի մինչև 1.7 տոկոս, այսինքն՝ այն կկազմի վերջին երեք տարում գրանցված աճի միջին տեմպի մեկ քառորդը՝ հաշվի առնելով արտահանման և ներքին պահանջարկի վրա բացասական ազդեցությունը: «Ակնկալվում է, որ տեմպի դանդաղման ազդեցությունը կմեղմվի բյուջետային ընդլայնման շնորհիվ, որը կապահովվի ընթացիկ (մասնավորապես, առողջապահական և սոցիալական) ծախսերի ավելացման, ինչպես նաև բիզնեսին աջակցության և պետական ներդրումների ծավալի ավելացման միջոցով: Աշխատատար ոլորտների վրա բացասաբար ազդող՝ աճի տեմպի դանդաղման պայմաններում աղքատության կրճատման մակարդակը լավագույն դեպքում կլինի չափավոր: Միևնույն ժամանակ, համաճարակի երկարաձգման դեպքում տեղի կունենա ՀՆԱ-ի դինամիկայի դադար կամ նույնիսկ տնտեսական կրճատում: Սրա հավանականությունն աճում է՝ հաշվի առնելով ողջ աշխարհում առողջապահական, տնտեսական և ֆինանսական ցուցանիշների վատթարացումը: Այս սցենարով աղքատությունը կաճի»,- ասված է կանխատեսման մեջ։

Ակնկալվում է, որ գնաճային ճնշումները կմնան ցածր՝ արտացոլելով ապրանքների ցածր համաշխարհային գները և նվազող պահանջարկը: Նշվում է, որ  փոխարժեքի վրա ճնշումները կարող են հեշտորեն հանգեցնել ավելի բարձր գնաճի: «Արտաքին պակասուրդը կմնա բարձր՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսության թուլացման և ռուբլու արժեզրկման պատճառով արտաքին պահանջարկը կկրճատվի, իսկ մասնավոր տրանսֆերտները կտրուկ կնվազեն: Սա կարող է ճնշում գործադրել փոխարժեքի վրա: 2020թ. մարտի առաջին կեսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ կորցրեց իր արժեքի ավելի քան 2 տոկոսը: Կենտրոնական բանկի պահուստները և ԱՄՀ-ի հետ  նախապատշպանական բնույթի պայմանավորվածությունը ապահովում են որոշակի բուֆեր, բայց հնարավոր է, որ դրամի արժեզրկման ավելի ուժեղ ճնշումների դեպքում անհրաժեշտ լինի ճշգրտել քաղաքականությունները:

Բյուջեն կապահովի որոշ ֆիսկալ խթան. կանխատեսվող բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 4.7 տոկոսին, ներառյալ «COVID-19» համավարակին արձագանքման ուղղված ՀՆԱ-ի 2.2 տոկոսի չափով ֆիսկալ խթանի փաթեթը: ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսին հասնող կառավարության պարտքի պայմաններում հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կիրառել ֆիսկալ կանոնի բացառման մասին դրույթը: Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կվերականգնվի՝ 2021-22թթ. կազմելով շուրջ 4.5 տոկոս, որին կաջակցեն կայունացող արտաքին պայմանները և հետաձգված աշխատանքների կատարումը: Հաշվի առնելով աճի պատմական առաձգականությունը՝ ակնկալվում է, որ աղքատության մակարդակը կվերառանա իր նվազող դինամիկային»:

Համաշխարհային բանկն ընդգծում է, որ  Հայաստանի համար անմիջական մարտահրավերը «COVID-19» համավարակն է: Կանխատեսման համաձայն՝ երկրի վրա կազդի և´ ապրանքների, և´ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի ժամանակավոր փլուզումը: «Հատկապես խոցելի է զբոսաշրջությունը՝ մի ոլորտ, որը վերջին տարիներին   հաստատուն զարգացել է: Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակներից՝ պղնձի, գների անկումը կշարունակի բացասաբար ազդել արտաքին մնացորդի վրա: Մասնավոր տրանսֆերտները (որոնք 2018թ. կազմել են ՀՆԱ-ի շուրջ 12 տոկոսը և եկել են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից) ծառայում են որպես բացասական ազդեցության լրացուցիչ խողովակ: «COVID-19»-ի տարածման սահմանափակմանն ուղղված ջանքերը («ֆիզիկական հեռավորության պահպանումը» և այլ կանխարգելիչ միջոցառումները, ներառյալ արտակարգ իրադրության սահմանումը) է´լ ավելի կկրճատեն պահանջարկը: Տնտեսության դոլարացման մակարդակի և արտահանման մեջ դիվերսիֆիկացիայի բացակայության պայմաններում է´լ ավելի դժվար կլինի կառավարել ցնցումը: Ինչևէ, համեմատաբար առողջ բանկային հատվածը, ԱՄՀ-ի հետ ձեռք բերված նախապաշտպանական բնույթի պայմանավորվածությունը, ինչպես նաև որոշ բյուջետային բուֆերները մասամբ մեղմում են ռիսկերը:

«COVID-19» համավարակից զատ, արտահանման վրա հիմնված կայուն աճի ուղով ընթանալու համար Հայաստանին անհրաժեշտ է առաջ տանել բարեփոխումները՝ ուղղված մրցակցության բարելավմանը և դիմակայունության բարձրացմանը»,- ասված է  հաղորդագրության մեջ:

26/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.47
-0.04
Եվրո (EUR)
449.14
-0.89
Ռուբլի (RUR)
4.9007
+0.0089
Լարի (GEL)
141.58
+0.02
54570
-6
Արծաթ
885.25
-0.1