Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով» հայտարարության մասին
10/04/2020 16:11
Կիսվել

Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով» հայտարարության մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՀՀ պետական Բյուջեի աճի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորև նշված տեսանյութում ասում է, որ «Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով»: Կուզենայի հասկանալ նրա ասածը։ Վախենում եմ, որ գործ ունենք կատարյալ ապատեղեկատվության հետ։ Նախ, «Հայաստանի բյուջե» չկա։ Կան «ՀՀ պետական բյուջե» և «ՀՀ համախմբված բյուջե»։ Նրանց միջև տարբերությունը էական չէ։ Եվ այսպես, ըստ այդ նույն կառավարության պաշտոնական թվերի ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով 2017-ին կազմել է 1.237 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 1.559 մլրդ դրամ (https://www.armstat.am/file/article/sv_12_17a_211.pdf | https://www.armstat.am/file/article/sv_12_19a_211.pdf

Հավելաճը՝ 329 մլրդ դրամ կամ 650 մլն դոլար։ Ծախսերը կազմել են 1.503 և 1.623 մլրդ դրամ. հավելաճը 120 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար։ Այսպիսով, համաձայն պաշտոնական վիճակագրության 1.100 մլն դոլար թիվ գոյություն չունի։ Նույն տեսահոհովակում վարչապետն ասում է բյուջեի միջոցների տարեկան 30-35 կամ նույնիսկ 40% աճի մասին։ Նորից կատարյալ ապատեղեկատվություն։ 2 տարում բյուջեի եկամուտներն աճել են 26%-ով, իսկ ծախսերը սոսկ 8%-ով։ Գնաճն էլ չհաշված։ Եթե գնաճը հաշվի առնենք, ապա 2 տարում բյուջեի ծախսերն ավելացել սոսկ 3.5%-ով։ Միգուցե վարչապետը ոգևորված է ընթացիկ տարվա կատարողականով։ Բայց այստեղ էլ արտառոց ոչինչ չկա։ Հունվարին ստացվել է 152 մլրդ դրամ եկամուտ, որն, իհարկե, նախորդ տարվանից շատ ավելի շատ է։ Բայց փետրվարին ունեք սոսկ 90.7 մլրդ, նախորդ տարվա 91.3-ի և 2018-ի փետրվարի 90 մլրդ-ի դիմաց։ Բանն այն է, որ 2020-ի հունվարին խախտելով ԵԱՏՄ կանոնները շարունակել ենք մուտքագրել ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտներ։

Վերջ, դա էլ հատեց։ Իսկ ընդհանրապես, եթե 2018-2019թթ եկամուտներից հանում ենք ավտոմեքենաների ներմուծումից ստացվող եկամուտները (հիշեցնեմ, որ սեփական կարիքների համար նախատեսված մեքենաները ապօրինի ներմուծել ու վաճառել ենք ղազախներին) ապա 2018-2019թթ մենք ունեցել ենք պետական բյուջեի եկամուտների շատ չափավոր աճ, նույնիսկ շատ ավելի չափավոր քան ասենք 1993, 1995, 1997, 1998, 2002, 2003, 2005,2006, 2007, 2008, 2010, 2011թվականներին։ Ստվերի դեմ պայքարի մասին խոսակցություններն էլ իրականությանը չեն համապատասխանում։ Այսպես, պետական բյուջեի եկամուտներ / ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել 23.2%, մինչդեռ «թալանի» տարիներին եղել է. 1992թ՝ 36%, 1993թ՝ 23.3%, 2010՝ 23.2%, 2011՝ 24%, 2012՝ 24.4%, 2013՝ 24,2%, 2014՝ 24.3%, 2015` 23.8%, 2016` 23.8%; Դիմելով կառավարության աշխատակազմին պիտի խնդրեի նվաստիս բացատրել. ի՞նչ աղբյուրներից պետք է օգտվել ուսանողներին ՀՀ պետական բյուջեի դինամիկան բացատրելու համար։

Հարգանքներով՝ Հրանտ Բագրատյան

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58