Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Վերջիվերջո ինչ կատարվեց նավթի գնի հետ. ինչ է լինելու հիմա
21/04/2020 12:14
Կիսվել

Վերջիվերջո ինչ կատարվեց նավթի գնի հետ. ինչ է լինելու հիմա

Անցած գիշեր ԱՄՆ-ի բորսաներում ավարտված առևտրային շրջանի ընթացքում նավթի ամերիկյան WTI տեսակի գինը հասավ -40 դոլարի։ Նավթի նման գին պատմության մեջ դեռևս չէր գրանցվել։

Այս ամենն ամենևին չի նշանակում, որ նավթ գնելու համար գումար են վճարելու։ Սա միայն ամերիկյան ֆինանսական շուկայի տեխնիկական «խափանում» է և ամենևին կապ չունի սև, թանձր հեղուկի հետ։

Նավթի իրական գինը դեռևս 20-25 դոլարի շրջանակում է։ -40 դոլարի հասավ նավթի մայիսի ֆյուչրսների գինը։ Ֆյուչրսները որևէ ապրանքատեսակի ապագայի նշված ժամանակահատվածում մատակարարման պայմանագրերն են։ Մայիս ամսվա ֆյուչրսների շրջանառության վերջին օրը ապրիլի 21-ն էր, իսկ սպառման նվազագույն ծավալների պայմաններում նավթի պահանջարկ այլևս չկա։ Այս պատճատով ներդրողները ամեն գնով փորձեցին ազատվել մայիսին մատակարարվող նավթի պայմանագրերից, հակառակ դեպքում, նրանք ստիպված էին լինելու ձեռք բերել իրական նավթ, ինչի պահեստավորումն ու պահպանումը շատ ավելի մեծ ծախսեր կպահանջեր։

Նավթի արդյունահանման ծավալների ավելցուկն ունի երկու պատճառ։ Նավթարդյունահանող խոշորագույն տերությունները երկար ժամանակ է չէին կարողանում պայմանավորվել ծավալների կրճատման հարցում։ Կորոնավիրուսի համաճարակն իր հերթին էլ ավելի նվազեցրեց սև ոսկու պահանջարկը, զանազան գնահատականների համաձայն՝ այն կհասնի 30%-ի։

Նավթի արդյունահանման ծավալների կրճատում կարելի է սպասել միայն մայիսին, սակայն անգամ այս դեպքում շուկայում կլինի 20% ավելցուկ։ Շուկա հանված ծավալների ավելցուկը պետք է պահեստավորվի, բայց այստեղ խնդիր կա, քանի որ համաշխարհային պահուտսների 3/4-րդ արդեն լցված է, իսկ ազատ ծավալները կարող են լցվել առաջիկա 1-2 ամսի ընթացքում։ Անգամ նավթային տանկերներն օգտագործվում են ոչ թե նավթ տեղափոխելու, այլ այն պահելու համար։

Աշխարհում գործող 770 տանկերների մեկ երրորորդը կարող է բեռնված մնալ նավահանգստում՝ մինչև շուկայի կարգավորումը, ինչն էլ չի կարելի սպասել մինչև աշխարհը չհաղթահարի կորոնավիրուսի համաճարակը։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60