Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԵԱՏՄ երկրները հիմնական ապրանքների գծով պարենային ապահովության խնդիր չունեն. կա շաքարի ավելցուկ
30/04/2020 16:00
Կիսվել

ԵԱՏՄ երկրները հիմնական ապրանքների գծով պարենային ապահովության խնդիր չունեն. կա շաքարի ավելցուկ

Եվրասիական տնտեսական միությունում, անդամ երկրներում պարենային ապահովության առումով հիմնական ապրանքների գծով դեֆիցիտ չկա, կա անգամ շաքարի ավելցուկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ պարենային անվտանգության ոլորտում ԵԱՏՄ երկրների իրավիճակի վերաբերյալ՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում:

«Մենք ունենք առաջարկի և պահանջարկի հաշվարկներ, և վստահեցնում եմ, որ միությունում, միության երկրներում ոչ մի դեֆիցիտ գոյություն չունի: Ապրանքային խմբերի ճնշող մեծամասնության պարագայում մենք ամենուրեք ունենք ավելցուկ, մենք ունենք ավելցուկ՝ շաքարի, յուղի, մսի: Եզակի ապրանքային խումբը, որի առումով միությունում այսօր դեֆիցիտ կա, մրգերն ու հատապտուղներն են: Մրգերի և հատապտուղների առումով միությունն իրեն ապահովում է 40-45 տոկոսով, մնացածը ներմուծում է: Ապրանքային մնացած խմբերում պարենային անվտանգության խնդիր չկա»,-վստահեցրեց Քամալյանը:

Նա նշեց՝ ըստ իրենց կանխատեսումների՝ եթե ֆորս մաժոր չլինի, 2020 թվականին սննդի մատակարարման առումով մտահոգվելու առիթ չկա: Քամալյանը նկատեց՝ ֆորս մաժոր ասելով նկատի չունի կորոնավիրուսը, նա նշեց՝ կորոնավիրուսն արդեն ֆորսմաժոր չէ, այն իրականություն է:

Կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներում: Հայաստանում ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների շրջանում արձանագրվել է մահվան 32 դեպք: Միության անդամ երկրներից Ռուսաստանում հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 106 հազարը:

 

Աննա Գրիգորյան

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37