Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ 64.5 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ
17/06/2009 17:46
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ 64.5 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է վարկային խոշոր համաձայնագրերի ստորագրման արարողությանը։

«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի, «Զարգացման եւ արտաքին տնտեսական գործունեության բանկ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները ստորագրել են մեր երկրի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման եւ վերազինման նախագծերի ֆինանսավորմանն ուղղված մի շարք փաստաթղթեր։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվող վարկային նոր ռեսուրսը, որ կազմում է 64,5 մլն եվրո, ուղղվելու է ընկերության տեխնիկական վերազինմանն ու ենթակայանների արդիականացմանը, էլեկտրական էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կորուստների կրճատմանը, ԱՊՀ երկրների էներգահամակարգերի ինտեգրման աճի ապահովմանը։ Հատկանշական է , որ այս խոշորագույն վարկային գործարքը իրականացվում է առանց պետական երաշխիքի։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորելով վարկային նոր համաձայնագիրը, ասել է. «Ես ուզում եմ բոլոր մասնակիցներին շնորհավորել այս կարեւորագույն վարկային պայմանագրի ստորագրման կապակցությամբ։ Մենք կարեւորում ենք այս վարկային պայմանագիրը երկու հանգամանքից ելնելով. առաջինը` մեր բանկային համակարգի պատմության մեջ սա խոշորագույն վարկային գործարքներից մեկն է` շուրջ 64 մլն եվրո ծավալով, ամբողջությամբ այս գումարը օգտագործվելու է ՀՀ տարածքում էլեկտրացանցերի վերականգնման աշխատանքների համար եւ երկու տարվա ընթացքում այդ գումարները կիրացվեն։ Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ այս ներդրումը կատարվում է ՀՀ-ում մեր տնտեսական կյանքի համար ամենաբարդ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների փուլում եւ այս խոշոր վարկային ներդրումը դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա, բնականաբար, նաեւ սոցիալական ոլորտի վրա, եւ մենք ողջունում ենք այս ձեռնարկը։ Եվ ուզում եմ բոլոր մասնակիցներին շնորհավորել այս կարեւոր իրադարձության կապակցությամբ եւ ցանկանալ, որպեսզի այն խնդիրները, որոնք դրված են բաշխիչ ցանցերի առջեւ, հնարավորինս կարճ ժամկետում դառնան իրականություն։ Կարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ սակագների վրա ազդեցություն չի լինելու եւ ըստ էության, վարկային տոկոսադրույքների մարումը իրականացվելու է ընկերության շահույթի հաշվին, ինչը նույնպես կարեւոր է արձանագրել», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88