Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել կապի ենթակառուցվածքների զարգացաման օրենսդրական նախաձեռնությամբ
29/05/2020 17:33
Կիսվել

ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել կապի ենթակառուցվածքների զարգացաման օրենսդրական նախաձեռնությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն  աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով: 25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքով, պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ: Արձանագրվել է նաև ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են և ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ»  և մի շարք այլ ծրագրեր:

Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար: Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին: Հ. Արշակյանը ներկայացրել է նաև 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանն է անցել Ռազմարդյունաբերական կոմիտեն. կատարվել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած նմուշների քարտեզագրում, ստեղծվել են համապատասխան կատալոգներ:

Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում կատարվել է նաև օպտիմալացում, գերատեսչությունը համալրվել է նոր մասնագետներով, շուրջ 28 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ներկայացվել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետը, նախարարի զեկուցումից հետո, հետաքրքրվել է ՀՀ կառավարության գործունեության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում ԲՏԱ նախարարության կատարած աշխատանքներով, այդ թվում նաև՝ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքով: Հ.Արշակյանը զեկուցել է, որ թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունները գրեթե պատրաստ են: Կառավարության ղեկավարն ընդգծել է փաստաթղթերի կարևորությունը, հանձնարարել ավարտին հասցնել դրանց մշակումը, և, ներդաշնակեցնելով կառավարության միջոցառումների ծրագրի հետ, սեղմ ժամկետում ներկայացնել քննարկման:

Վարչապետ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը զեկուցել է նաև կապի ոլորտում իրականացված միջոցառումների մասին. ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնց նպատակը կապի ենթակառուցվածքների զարգացումն է և հասանելիության շրջանակի ընդլայնումը: Այդ ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս համատեքստում  կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել ինչպես կապի, այնպես էլ ոլորտային մյուս ուղղություններով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակումը և միջգերատեսչական շրջանառության դնել:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԲՏԱ նախարարության կողմից թվային գործիքների, առցանց հարթակների ներդրման ու կիրառման ուղղությամբ միջոցառումների շարունակական իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25