Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ»
17/06/2009 18:45
Կիսվել

ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ»

Հունիսի 18-ին Երեւանում կանցկացվի «Հայաստանի զբոսաշրջության մրցունակության երրորդ համաժողով»-ը: Այն կազմակերպում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ: Միջոցառման նպատակն է` նպաստել զբոսաշրջության կլաստերի զարգացմանը եւ ընձեռել կապերի հաստատման հնարավորություններ, ոլորտի շահառուներին տրամադրել արդիական տեղեկություններ զբոսաշրջության ոլորտի ներկայիս վիճակի վերաբերյալ և խրախուսել ոլոտի հիմնախնդիրների վերհանումը առանձին խմբային քննարկումների միջոցով:

Գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքով զբոսաշրջության ոլորտը Հայաստանում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում կանգնած է լուրջ դժվարությունների առջեւ: Այս փաստը հաշվի առնելով` համաժողովը կլուսաբանի այլ երկրների ջանքերը, որոնք ուղղված են մեղմացնելու զբոսաշրջային ժամանումների տեմպի անկումը, ինչպես նաեւ կտրամադրի ծախսարդյունավետ մարկետինգային ռազմավարությունների ուղեցույցեր:

Համաժողովը նպատակ ունի նաեւ ներկայացնել CAPS ծրագրի եւ նրա գլխավոր գործընկերների փորձը` ուղղված զբոսաշրջության ոլորտում ՏՏ արդիական լուծումների կիրառման խթանմանը ՏՏ եւ զբոսաշրջության կլաստերների փոխկապակցման միջոցով: Քննարկվելիք թեմաները ներառում են` Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների նպատակային գովազդում, երկրի զբոսաշրջային աշխատուժի հմտությունների եւ ունակությունների զարգացում եւ զբոսաշրջային կազմակերպությունների համար հաջող մարկետինգային ռազմավարությունների մշակում:

Համաժողովին կմասնակցեն զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ` տուրօպերատորներ, հյուրանոցներ, փոխադրամիջոցներ եւ գիշերակաց տրամադրողներ, զբոսավարներ, կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ եւ ասոցիացիաներ, պետական գործակալություններ, զբոսաշրջային վայրեր, խանութների ներկայացուցիչներ, սփյուռքի կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ եւ այլն:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58