Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵՑ ԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ  ԱՐՁԱԿՈՒՐԴ ՄԵԿՆԵԼ
18/06/2009 15:56
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵՑ ԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՄԵԿՆԵԼ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ նա դիմել է ներկաներին.

«Արձակուրդային սեզոն է սկսվում, եւ ես ուզում եմ ձեզ դիմել հետեւյալ հարցադրմամբ։ Բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար։ Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորը դիմումը գրում են հենց մեկ ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք։ Այս մոտեցումն անընդունելի է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձինք եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ եւ ՀՀ-ում։ Մեկ ամսվա դիմումներ խնդրում եմ չներկայացնել, եւ դուք էլ ձեր տեղակալներին հայտնեք, որ մեկ ամսվա արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու։ Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, եւ 2009թ. ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար։ Եվ մենք պետք է աչալուրջ լինենք։ Իհարկե, հասկանալի է, որ տեխնիկական ռեցեսիայի խնդիր էլ կա, այսինքն տնտեսական անկման բարձր ցուցանիշները, որ մենք այսօր ունենք, պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ անցած տարվա առաջին վեց ամիսներին ունեցել ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ եւ այդ ֆոնի վրա մեր անկման ցուցանիշները լինելու են բավականին մեծ։ Միեւնույն ժամանակ մենք չպետք է այն բացատրությամբ առաջնորդվենք, որ կա նաեւ տեխնիկական ռեցեսիայի խնդիրը։ Տնտեսական ցուցանիշները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ վատանում են, եւ մենք ձեզ հետ միասին գիտակցելով այս հանգամանքը, պետք է ծանր բեռը վերցնենք մեր ուսերին։ Այս ամառվա սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարության համար, որովհետեւ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ։ Մենք գիտակցում ենք, որ ամենածանր ամիսները լինելու են առաջին ինն ամիսները, տարվա վերջում տնտեսական ցուցանիշները կսկսեն բարելավվել։ Համար մեկ խնդիրը, որ մեր առջեւ կանգնած է, այն է, որ մենք ձեզ հետ միասին բոլորս պետք է օժանդակենք պետական եկամուտների կոմիտեին։ Պետք է գիտակցենք, որ հարկահավաքման խնդիրը միայն պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չէ։ Մեր գերատեսչությունները շատ անտարբեր են այս խնդրի հանդեպ, եւ եթե մի որեւիցե ձեռնարկություն, որը գտնվում է այս կամ այն գերատեսչության ենթակայության ներքո, չվճարի հարկերը, դրան շատ հանգիստ են նայում գերատեսչության ղեկավարները։ Սա անընդունելի մոտեցում է։ Ես առաջարկում եմ, որ մենք հիմա արձանագրային որոշում ընդունենք` բոլոր նախարարներն անձամբ իրենք, գերատեսչության ղեկավարները, երեք օրվա ընթացքում վարչապետին ներկայացնեն առաջարկություններ, թե իրենց ոլորտում ինչ լրացուցիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, որպեսզի մենք հարկահավաքման գործում օգնենք պետական եկամուտների կոմիտեին։ Այդ առումով մեծ ներուժ կա առողջապահության նախարարությունում, որովհետեւ բժշկական հիմնարկություններում դեռեւս հաշվապահական հաշվառման լուրջ խնդիրներ ունենք։ Այդպիսի լուրջ խնդիրներ ունենք գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կան վերամշակող խոշոր ձեռնարկություններ, տրանսպորտի եւ կապի ոլորտում, շինարարության ոլորտում։ Հիմնական տնտեսական անկումը պայմանավորված է շինարարության ոլորտում տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ։ Եվ դա իր բացասական ազդեցությունն է թողնում բոլոր ոլորտների վրա։ Եթե այս տարվա հինգ ամիսների արդյունքը համեմատենք նախորդ տարվա 5 ամիսների արդյունքի հետ, ապա կտեսնենք, որ մեր մակրոցուցանիշների վատթարացումը` համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, հիմնականում պայմանավորված է շինարարությամբ։ Եվ քանի որ շինարարության մեջ ներդրումները հիմնականում գալիս էին Ռուսաստանից, ապա մասնավոր տրանսֆերտների եւ ներդրումների ծավալի կրճատումը առաջին հերթին հարվածում է հենց շինարարության ոլորտին։ Դրա համար մենք լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնենք խթանելու շինարարությունը, որպեսզի այս տարի կարողանանք դիմագրավել այս բարդություններին։

Խնդրում եմ ձեզանից, որպեսզի այս ամառվա սեզոնը մենք, ձեզ հետ միասին գնահատենք որպես լարված աշխատանքի ամիսներ։ Մենք իրավունք չունենք տրամադրվելու, որ կառավարության համար սկսվում է ամառային սեզոն, հանգստի սեզոն։ Ոչ, մեզ համար սկսվում է ամենածանր աշխատանքը, եւ եթե մենք կարողանանք այս ամռանը լավ աշխատել, ապա տարվա վերջում դրա արդյունքը կտեսնենք։ Դրա համար, հարգելի գործընկերներ, այս ազդակները հաղորդեք նաեւ ձեր տեղակալներին, ձեր վարչության պետերին։ Ամենակարեւոր պաշտոններն զբաղեցնող անձինք իրավունք չունեն ամռանը բացակայել Հայաստանից»։

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81