ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 15.7%-ՈՎ
Ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրճատվել է 15.7%-ով և կազմել 839.35 միլիարդ դրամ:
Մայիս ամսվա ընթացքում (ապրիլ ամսվա տվյալների հետ համեմատած) ՀՀ ՀՆԱ-ն աճել է 15.6%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար մասին ՀՆԱ-ն կրճատվել էր 0.7%-ով, հունվար-փետրվար ամիսների ընթացքում` 5.7%, հունվար-մարտին` 6.1%, և հունվար-ապրիլի ամիսներին`9.7%: