ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 10.5%-ՈՎ
Ազգային Վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ Արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 10.5%-ով և կազմել 226.89 միլիարդ դրամ:
Սակայն պետք է նշել, որ մայիս ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 7.3%-ով:
Հիշեցնենք, որ սույն տարվա հունվար ամսին արդյունաբերական արտադրանքը կրճատվել էր 6.5%-ով, հունվար-փետրվար ամիսներին` 9.7%, հունվար-մարտին` 9.5%, և հունվար-ապրիլ ամիսներին`11.1%: