
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 56.1%-ՈՎ
Ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ-ում շինարարության ծավալները կրճատվել են 56.1%-ով և կազմել 51.50 միլիարդ դրամ: Պետք է նշել, որ մայիսի ընթացքում, ապրիլ ամսվա հետ համեմատած, շինարարության ծավալները գրեթե կրկնապատկվել են` աճը կազմել է 88%:
Այս տարվա հունվար ամսին շինարարության ծավալները աճել էին 13.4%-ով, այնուհետև հունվար-փետրվար ամիսների տվյալներով արձանագրվել էր 0.5%-ոց անկում, հունվար-մարտ ամսիներին անկումը կազմել էր 21.9% և հունվար-ապրիլ ամսիների տվյալներով գրանցվել էր 42.4%-ոց անկում: