ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ԾՐԱԳՐԵՐԻՑ Է
ՀՀ կառավարությունը կաջակցի հնարավորինս արագ հայկական տարբեր տիպի ցանցերի ստեղծմանը, որպեսզի դրանք լինեն սոցիալական, տնտեսական, ինչպես նաեւ ֆինանսական եւ ինֆորմացիոն բնույթի: Այս մասին այսօր «DigiTec Business 2009» ֆորումի բացման ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ Համահայկական ցանցի ստեղծումը կառավարության գերակա ծրագրերից է:
ՀՀ վարչապետի խոսքով` Սփյուռքի նախարարությունն ունի հետաքրքիր նախագծեր, արդեն բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մի քանի պրոդուկտներ են ստեղծվել: