ԱՐԴՅՈՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է միջմարզային երթուղիները սպասարկող 18 ընկերություններից ստացված դիմումը, որով պահանջվում է բարձրացնել հասարակական տրանսպորտի սակագները: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցն ամենայն լրջությամբ ուսումնասիրելուց հետո միայն համապատասխան լուծում կտրվի: Դեռ հայտն չէ` սակագների բարձրացման հիմքեր կան, թե` ոչ:
Նախարարը նշեց, որ մի շարք ուղեւորափոխադրողներ պնդում են, որ թանկացում պետք է տեղի ունենա, քանի որ բացի վառելիքի գնի բարձրացումից, շուրջ 30 տոկոսով կրճատվել է ուղեւորահոսքը:
«Սակագները կավելանան միայն համապատասխան հաշվարկների եւ վիճակագրական վերլուծությունների հիման վրա, եթե համոզվենք, որ ուղեւորահոսքն իրոք պակասել է, իսկ մեկ ուղեւորի հաշվով ծախսը` շատացել»,- ասաց նա: