
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 2.9%-ով և կազմել 81.13 միլիարդ դրամ: 2009թ.-ի հունվար մասին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել էր 0.4%-ով, հունվար-փետրվար ամսիներին սույն ցուցանշի աճը կազմել էր 0.1%, հունվար-մարտ ամսիներին գրանցվել էր 5.1% անկում և հունվար ապրիլ ամսիներին անկումը կազմել էր 4.1%: