
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 35.7%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 2009թ.-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 35.7%-ով և կազմել 1.31 միլիարդ դոլար: Մայիս ամսվա ընթացքում արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 25.9%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսվա տվյալներով արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել էր միանգամից 24.5%-ով, հունվար-փետրվար ամիսներին կրճատումը կազմել էր 26.2%, հունվար-մարտին`27.7%, և հունվար-ապրիլ ամիսներին` 30%: