Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
PORSCHE-Ն ԵՎ SWAROVSKI-Ն ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՈՐՍԻՈ» ԾՐԱԳՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ
22/06/2009 19:19
Կիսվել

PORSCHE-Ն ԵՎ SWAROVSKI-Ն ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՈՐՍԻՈ» ԾՐԱԳՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ

Ճգնաժամի բացասական ազդեցությունը «Սորսիո» ընկերության գործունեության վրա զգալի է եղել հատկապես նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ պատվերները կտրուկ նվազել են: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրեց «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը` նշելով նաեւ, որ իրենք չեն կարողացել նաեւ ստանալ մի շարք պատվերների դիմաց գումարները, քանի որ մի քանի ընկերություն պարզապես փակվել է: «Շատ ֆորսմաժորային դեպքեր առաջացան մեզ մոտ նախորդ տարեվերջին, 100 հազ. դոլարից ավելի գումար կորցրինք: Մեզ համար դա անսպասելի էր: Սակայն հիմա ավելի պատրաստ եւ արդյունավետ ենք աշխատում, հնարավորության սահմաններում մեր ծախսերն ենք նվազեցրել եւ գործունեության  հիմնական ուղղվածությունը դրել ենք վաճառքի վրա»,-ասաց նա` ավելացնելով, որ ճգնաժամը նաեւ մրցակցային առումով առավելություններ է ստեղծում: «Եթե մենք դժվարություններ ունենք, ապա մեր մրցակիցներն ավելի շատ դժվարություններ կարող են ունենալ: Ինչքան շատ ես դիմակայում, այնքան շուկան մաքրվում է եւ փոքր մրցակիներն սկսում են կամաց-կամաց վերանալ»,-ասաց նա:

«Սորսիո»-ն կատարում է ցանցերի ախտորոշում եւ համակարգի մեջ առկա խնդիրների արագ շտկում, որպեսզի այլ բարդություններ չառաջանան: Այն համագործակցում է միջազգային շուկայում հանրահայտ բավականին մեծ թվով կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Պորշե»-ն եւ «Սվորովսկի»-ն: Հայաստանում ընկերության արտադրանքը գրեթե սպառում չի գտնում, սակայն այստեղ էլ, մասնավորապես, բանկերի, կառավարական կազմակերպությունների, էլեկտրացանցի եւ «Հայփոստի»-ի հետ համագործակցության եզրեր են փորձում գտնել: Իսկ մինչ օրս պահանջարկ չի եղել, քանի որ Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաները զարգացած չեն:

Հիշեցնենք, որ ճգնաժամի բացասական ազդեցությունը ընկերության գործունեության վրա նվազեցնելու նպատակով վերջերս կառավարությունը «Սորսիո»-ին տրամադրել էր 125 մլն դրամ:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69