
ՀՀ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 0.2%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այս տարվա առաջին 5 ամսիներին Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 0.2%-ով և կազմել 335.50 միլիարդ դրամ: Մայիս ամսին, ապրիլի հետ համեմատած, մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 3.5%-ով:
Հիշեցնենք, որ մանրածախ առևտրի շրջանառությունը այս տարվա հունվար ամսին աճել էր 5.9%-ով, հունվար-փետրվար ամիսներին աճը կազմել էր 5%, հունվար-մարտին`3.9%, և հունվար-ապրիլ ամսիներին` 2.5%: