
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՀՄԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵՆ ԱԶԲ ԵՎ ՀԲ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Հայաստանը սկսում է ճանապարհաշինական նոր ծրագրեր Ասիական զարգացման եւ Համաշխարհային բանկերի հետ: Նախկինում «Հազարամյակի մարտահրավերներ»-ի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները կշարունակվեն հենց այս կառույցների ֆինանսավորմամբ: Այս մասին այսօր Վանաձորում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այս կառույցների հետ համագործակցության արդյունքում մեծածավալ ներդրումներ կիրականացվեն ճանապարհաշինության ոլորտում, կշարունակվեն անավարտ ծրագրերը: Շուրջ 1000 կմ ճանապարհ պետք է կառուցենք Հայաստանում»,- ասաց Տ.Սարգսյանը: Նրա խոսքով` որքան շուտ սկսվեն այդ ծրագրերը, այնքան ավելի փոքր կլինի ՀՄԿ կողմից ֆինանսավորման դադարեցման բացասական ազդեցությունը: