
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԲԱՑԵԼ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Հայատանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոստացել է բացել ռուս-վրացական ցամաքային սահմանը: Վրաստանի նախագահի խոսքերով այժմ վրացական կողմը ճանապարհի վերականգնողական աշխատանքներ է վարում «Վերին Լարսի» անցակետի ուղղությամբ և ինքը որևէ խնդիր չի տեսնում, որ հայկական բեռնատարները «Վերին Լարս» անցակետով ուղևորվեն դեպի Ռուսաստան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր հեթին նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է ռուս-վրացական ցամաքային սահմանի բաց լինելը, նամանավանդ այժմ, երբ Հայաստանից սկսվում է բերքի արտահանումը դեպի ռուսական շուկա: