Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 63.2%-ՈՎ
25/06/2009 18:24
Կիսվել

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 63.2%-ՈՎ

Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 14.3, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել` 20.1 տոկոսով: Այս տարվա մայիսին Երեւանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 68.7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, այս տարվա մայիսին Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով ձեւավորված միջին շուկայական գինը կազմել է 259 700 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 298 800-ի փոխարեն:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երեւան քաղաքում 2009 թ. մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2009 թ. ապրիլի համեմատ նվազել են 4.7 տոկոսով: Այս տարվա մայիսին հանրապետության մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 224 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 6.2, իսկ 2008 թ. մայիսի համեմատ նվազել` 49.2 տոկոսով:

Այս տարվա մայիսին հանրապետությունում արձանագրվել են անհատական բնակելի տների 256 առուվաճառքի գործարք, այդ թվում Երեւանում` 43, մյուս մարզերում միասին վերցրած` 213: Ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակը նվազել է 6.2 տոկոսով, ընդ որում Երեւանում` 6.5, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 6.2 տոկոսով: 2008թ. մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 48.8 տոկոսով, Երեւանում` 63.2, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 44.4 տոկոսով:

Երեւանում այս տարվա մայիսին անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները ապրիլի համեմատ նվազել են 4.2 տոկոսով :

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69