Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ
27/06/2009 17:45
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ծրագրով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Ագարակում վարչապետը նախ հանդիպել եւ զրուցել է բնակչության հետ, ծանոթացել հուզող հարցերին, ապա խորհրդակցություն անցկացրել գործարանի ղեկավարության հետ։

Խորհրդակցության ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության որոշմամբ կոմբինատին հատկացվում է 14 մլն դոլար վարկ, ինչը երկարաժամկետ աշխատանքային հնարավորություն կստեղծի։ Դա, ըստ նրա, կարեւոր է երկու տեսանկյունից` տնտեսական եւ սոցիալական։ Տնտեսական առումով կարեւոր է, որ տրամադրված վարկն ուղղվի նոր սարքավորումների ձեռքբերմանը եւ արտադրողականության ավելացմանը։ Ինչ վերաբերում է հարցի սոցիալական կողմին, ապա քաղաքացիներն արդարացիորեն բողոքում էին, որ կոմբինատն աշխատավարձի պարտք է կուտակել։ «Կոմբինատի ղեկավարությունը մեզ հավաստիացրեց, որ այսուհետ վարկի տրամադրումից հետո աշխատավարձի գծով երբեւէ պարտքեր չեն կուտակվի։ Երկրորդ` այն մեքենա-սարքավորումները, որ նրանք ձեռք են բերելու, հնարավորություն կընձեռեն գործարանի արտադրողականությունը բարձրացնել եւ այն երկարաժամկետ առումով դարձնել մրցունակ»,- ասել է ՀՀ վարչապետը։ Նա նաեւ նշել է, որ կառավարությունը գործարանի հետ ունեցել է ճգնաժամի ազղդեցության ներքո աշխատողների քանակը 900-ից պակաս չլինելու պայմանավորվածություն։ Այսօր տնօրինությունը վերահաստատել է այդ պայմանավորվածությունը։ ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` տրամադրվող վարկով գործարանն ամբողջապես կմարի ունեցած պարտքը։ Տնօրինությունը խոստացել է, որ մայիս-հունիս ամիսների պարտքը ամբողջությամբ կմարվի առաջիկայում։ Գործարանն իր աշխատանքը կվերսկսի հուլիսի 1-ից։

«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ին եւ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ներին կառավարությունը հատկացնում է յուրաքանչյուրին 15 մլն դոլարի չափով վարկ։ Վարչապետը նշել է, վարկը կուղղվի այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արտահանման ծավալների ավելացմանը, կնվազեցնեն արտադրանքի ինքնարժեքը։ Եվ քանի որ վարկը տրամադրելու համար որպես գրավ վերցվելու են գործարանի արտադրական հզորությունները եւ դրանով ձեռքբերվելիք սարքավորումները, ապա պետությունը երաշխավորված է, որ գումարները կվերադարձվեն։ «Դա նշանակում է, որ մենք առաջին հերթին ապահովագրում ենք մեր ֆինանսական միջոցները կորուստներից եւ, մյուս կողմից, ստեղծում ենք նպաստավոր պայմաններ, որ վարկ ստացած ձեռնարկությունները ճգնաժամի պայմաններում չկորցնեն մրցունակությունը եւ էապես ավելացնեն արտահանման կարողությունները»,-ասել է վարչապետը։

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69