ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 09-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 500 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդը սկիզբը` ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: