ՀԾԿՀ – ԱՐՄԵՆՏԵԼԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ 8 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում ընդունեց «ԱրմենՏել» ընկերությանը 8 մլն դրամի չափով տույժի ենթարկելու մասին որոշում: «ԱրմենՏել»-ը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով երկրային ձայնային ծառայությունների մատուցման կարգի համաձայն պետք է լիցենզավորված անձնաց տրամադրի համապատասխան թույլտվություն, ըստ որի ընկերությունները հանրապետությունում պետք է ձայնային ծառայություններ մատուցեն: Հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել եւ պարզվել է, որ երկրային ձայնային ծառայությունների մատուցման կարգով սահմանված պարտականությունները «ԱրմենՏել» ընկերությունը պատշաճ չի կատարել: Ուսումնասիրությունների եւ «ԱրմենՏել»-ի տրամադրած լրացուցիչ պարզաբանումների արդյունքում արձանագրվել է, որ նա «Տարվոս» եւ «Գլոբալ օնլայն» ընկերությունների նկատմամբ խախտել է կարգի դրույթները, որի համար որոշվեց «ԱրմենՏել»-ին ենթարկել տույժի յուրաքանչյուր ընկերության հետ կապված 2-ական մլն դրամի եւ նույնքան էլ լրացուցիչ տույժի, ընդհանուր առմամբ 8 մլն դրամի չափով: