ՎԶԵԲ-Ը «ԷԼԻՏ-ԳՐՈՒՊ»-ԻՆ 5.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵՑ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ու «Էլիտ գրուպ» ընկերությունն այսօր ստորագրեցին պայմանագիր միջնաժամկետ փոխառության վերաբերյալ: Ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորսթիերը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ այլոք: Կառուցապատման ոլորտում առաջատար հանդիսացող «Էլիտ գրուպ» ընկերությանը պայմանագրով տրամադրվում է 5,5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ եւ 130 հազար եվրոյի դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները խրախուսելու համար: Վարչապետ Տ. Սարգսյանի խոսքով` այս պայմանագրի ստորագրումը կօգնի մեղմել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները:
Պ. Անրի Ֆորսթիերին նշեց, որ ՎԶԵԲ-ը 1 մլն եվրոյի չափով գումար է ծախսել Հայաստանի էներգետիկ արդյունավետության բնագավառում: