Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – «ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ 569.3 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
02/07/2009 14:48
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – «ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ 569.3 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, տեղի ունեցած կառավարության նիտի ընթացքում գործադիրը, ի կատարումն իր նախկին որոշումների, ինչպես նաեւ «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, որոշել է հաստատել ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը։ Ցուցահանդեսին մասնակցելու են 200 երկիր եւ միջազգային կազմակերպություն, ներառյալ ԱՊՀ անդամ պետությունները։ Ըստ չինական կողմի կանխատեսման ակնկալվում է համաշխարհային ցուցահանդեսների պատմության ամենամեծաթիվ հավանական մասնակցություն` 70 մլն այցելու։ «Շանհայ էքսպո-2010»-ի նախապատրաստման եւ անցկացման համար կպահանջվի 569354.37 հազար դրամ։

Այս ծախսը ներառում է Հայաստանը ներկայացնող ցուցահանդեսային տաղավարի ձեւավորումը, կահավորումը եւ սպասարկումը, սպասարկող անձնակազմի ծախսը, տպագրական նյութերի եւ հուշանվերների, բեռների փոխադրման եւ մաքսազերծման, ցուցահանդեսի ընթացքում նախատեսվող Ազգային օրվա` սեպտեմբերի 21-ի, ինչպես նաեւ պաշտոնական պատվիրակության եւ տաղավարը սպասարկող անձնակազմի գործուղման ծախսերը եւ այլն։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարարությանը հանձնարարել է կազմել Հայաստանի ազգային օրվա մշակութային ծրագիրը եւ տեղեկացնել չինական կողմին։ Նա անհրաժեշտ է համարել նաեւ ցուցահանդեսի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքում սփյուռքի նախարարության ներգրավումը։

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83