ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՑ ԵՐԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ուղեւորափոխադրումներ կիրականացնի Երեւան-Շորժա ուղղությամբ: Գնացքը Երեւանից Շորժա կմեկնի ուրբաթ երեկոյան եւ կվերադառնա կիրակի երեկոյան: Այսօր հրավիրած ասուլիսում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը նշեց, որ ուղեւորներին հնարավորություն կտրվի Շորժայում բնակվել հենց գնացքում: Մեկ անձի համար նախատեսված տոմսի արժեքը կլինի 9 հազ. դրամ: Երեւանից Շորժա ուղեւորության տեւողությունը կլինի 3 ժամ 50 րոպե:
Հուլիսի 3-ին Երեւանից Շորժա կմեկնի առաջին գնացքը: