Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՆՎԱԶՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿՐՃԱՏՄԱՄԲ
03/07/2009 12:53
Կիսվել

ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՆՎԱԶՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿՐՃԱՏՄԱՄԲ

Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարության ջանքերով մակրոտնտեսական բավարար ցուցանիշներ են ապահովվում: Նման դիտարկումներով այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հանդես եկավ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Սակայն նա միաժամանակ նշեց, որ մակրոտնտեսական լավ քաղաքականություն վարելու հետ մեկտեղ երկրում պետք է պաշտպանված լինի անապահով խավը, քանի որ ճգնաժամը բացասաբար է ազդել գործազրկության մակարդակի վրա: «Հնարավոր է` առաջիկայում երկրում խորանա աղքատությունը: Համաշխարհային բանկը պատրաստ է այս հարցում օժանդակելու Հայաստանին` երկրում կայուն զարգացում ապահովելու համար»,- ասաց նա:

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի տնտեսության անկումը 15.7 տոկոս է կազմել: Անդրադառնալով երկրի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ իրենց կանխատեսումներին` Ա.Վարուդակիսը նշեց, որ մինչեւ տարեվերջ  9-10 տոկոսանոց նվազում է ակնկալվում: Երկրի համախառն ներքին արդյունքի աճն ապահովող շինարարության ոլորտն այս տարվա առաջին հինգ ամիսներին անկել է 56 տոկոսով: «ՀՆԱ-ի 30 տոկոսը Հայաստանում կազմում է շինարարությունը: Եթե այս ոլորտի ցուցանիշները 56 տոկոսով նվազել են, նշանակում է ՀՆԱ-ն միայն այս ճյուղի հաշվին 15 տոկոսով նվազել»,- բացատրեց Ա.Վարուդակիսը: Նա հիշեցրեց, որ շինարարության ոլորտի անկումը հիմնականում պայմանավորված է դրամական փոխանցումների կրճատմամբ: Համաշխարհային բանկը կարծում է, որ Հայաստանի տնտեսության զգալի ակնումը հիմնականում մեկ պատճառ ունի` ցուցանիշների նվազումն այս տարի ավելի ակնհայտ է, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկրի տնտեսությունն արագ թափով էր զարգանում: Սակայն ՀԲ-ն կանխատեսում է, որ մի մինչեւ տարեվերջ անկման ցուցանիշն այնքան էլ մեծ չի լինի, քանի որ նախորդ տարվա երրորդ եռամսյակում երկրի տնտեսության աճն այնքան էլ արագ չի եղել: ՀԲ կանխատեսումներով` Հայաստանի տնտեսությունը մինչեւ տարեվերջ կայունացման միտումներ կդրսեւորի, իսկ արդեն հաջորդ տարվա սկզբին վերականգնման հույս կնշմարվի: 2010 թ-ի ընթացքում Հայաստանի տնտեսությունը կաճի 1-2 տոկոսով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69