ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG, www.aiprg.net) 2009թ–ի հուլիսի 7-8-ին Երևանում կազմակերպում է միջազգային գիտաժողով «Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով: Միջոցառումը տեղի կունենա Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում: Գիտաժողովի մուտքն ազատ է:
Գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի վրա գլոբալ ճգնաժամի ազդեցությունը, ինչպես նաև ճգնաժամի հետևանքները հաղթահարելու առաջարկները:
Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան Համաշխարհային բանկի, Եվրահանձնաժողովի, ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ–ի, Ասիական զարգացման բանկի առաջատար տնտեսագետներ, ինչպես նաև ՀՀ Կառավարության և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Գիտաժողովում բացման ուղերձով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: