ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐՄԱԼ ՏՀՏ ԴԱՇՏԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ 100-150 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն անցկացնում է միջազգային խորհրդատուի ընտրություն: Ընտրված խորհրդատուն պետք է պետական- մասնավոր համագործակցության մոդել առաջարկի, որի հիման վրա էլ Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր ինտերնետ- օպերատորի գաղափար, որը կապահովի լայնաշերտ ինտերնետ-հասանելիություն: Այդ նպատակով միջոցներ կտրամադրվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր աղբյուրներից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը լրագրողներին հայտարարել է, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային դաշտը Հայաստանում արդիականացելու համար 100-150 մլն դոլարի ներդրում է պահանջվում:
Ինչու Հայաստանում գումարները վճարվում են, սակայն նորմալ ինտերնետ չի ստացվում: Այս հարցին էկոնոմիկայի նախարարը նշեց, որ կապի ոլորտում փորձ է արվում ապահովել ազատ մրցակցության դաշտ եւ խթանել մասնավոր ներդրումներն այս դաշտում:
Նախարարի խոսքով` նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի թվայնացման խնդիր կա, հիմա նոր տեխնոլոգիաներ են ներդրվում այդ դաշտում, որոնց միջոցով ընդամենը 1 լարով հնարավոր է ապահովել ինտերնետ, հեռախոս եւ հեռուստացույց: