ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 10%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի հանքային արդյունաբերության ծավալներն 2008թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել են 10%-ով և կազմել 22.45 միլիարդ դրամ:
Այդ թվում` մետաղական հանքաքարերի արդյունահանման ծավալը կրճատվել է 9.1%-ով և կազմել 20.6 միլիոն դրամ, իսկ հանքարդյունաբերության այլ ճուղերում ծավալը նվազել է 19.2%-ով և կազմել 1.84 միլիարդ դրամ: