Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՋԵՐՄՈՒԿԸ ԿԴԱՌՆԱ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆ
08/07/2009 15:20
Կիսվել

ՋԵՐՄՈՒԿԸ ԿԴԱՌՆԱ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարները, տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի ղեկավարները:

Կարեն Կարապետյանն ասել է, որ քննարկվող թեման ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի կարեւորագույն բաղկացուցիչներից է, եւ Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առանցքային հարցերը քննարկվել են նաեւ Հանրապետության Նախագահի` անցած տարի քաղաք կատարած այցերի ընթացքում:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացնելով քաղաքի զարգացման հայեցակարգը` նշել է, որ այն մշակվել է տեղական եւ միջազգային մասնագետների ուժերով եւ հնարավորություն է տալիս վերջնական տեսքի բերել քաղաքի գլխավոր հատակագիծը: Հայեցակարգի հիմնական նպատակն է Ջերմուկը դարձնել ամբողջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ եւ ակտիվ կենսակերպի զբոսաշրջային կենտրոն:

Խորհրդակցության մասնակիցները նշելով, որ մեծածավալ եւ լուրջ աշխատանք է կատարվել, ներկայացրել են փաստաթղթի ժամկետների, ֆինանսավորման, առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրենց նկատառումներն ու դիտողությունները:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն ընդհանուր առմամբ ընդունելի համարելով, կարեւորել է դրա գործնական կիրառումը եւ հետագա քննարկումների ընթացքում փաստաթղթից բխող ծրագրավորումը: Նրա խոսքով` անհրաժեշտ է հստակ արձանագրել պետության մասնակցության չափաբաժինն` այն ամրագրելով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում, ինչպես նաեւ նախանշել այն թիրախները, որոնք պոտենցիալ ներդրողներին կշահագրգռեն ներդրումներ կատարել Ջերմուկում:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92