ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒՅՈՒՆ – «ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» ԱՁ-ԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարության կողմից անավարտ բնակելի շենքերի կառուցապատմանն օժանդակելու մասին արված հայտարարության համաձայն գործադիրը որոշել է բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել «Վահե Հարությունյան» ԱՁ-ին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա արդեն բյուջետային երաշխիք ստացած հինգերորդ կազմակերպությունն է։ Այս գործընթացը պետք է գտնվի ինչպես կառավարության, այնպես էլ հանրության հսկողության ներքո։ Շինարարական կազմակերպություններն իրենք էլ նախանձախնդիր են իրենց աշխատանքի հրապարակայնությունն ապահովելու գործում։ Դրանցից մեկը կառուցվող շենքի մոտ տեսախցիկներ է տեղադրել, որոնց միջոցով պատվիրատուն կամ ամեն ոք համացանցում կարող է հետեւել շինարարության ընթացքին։