Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՋԵՈՒՄ
09/07/2009 18:21
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՋԵՈՒՄ

Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում օրենսդրությանը համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ 2009թ. պետական բյուջեում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն եւ 2009թ. հունիսի 26-ի N 717-Ա որոշումներում կատարել փոփոխություններ, ինչը պայմանավորված է կառավարության ս.թ. հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումները ՀՀ 2009թ. պետական բյուջեում նախատեսելու անհրաժեշտությամբ։ Որոշման ընդունումը ՀՀ 2009թ., պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխություն չի առաջացնում։ Գործադիրը մեկ այլ որոշմամբ նույնպես վերաբաշխում է կատարել 2009թ. պետական բյուջեում, փոփոխություններ` 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ եւ գումար է հատկացրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը։ Այդ գումարով հիմնանորոգվելու է Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի բաժանարար գոտին, նախագծվելու է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 11-րդ կիլոմետրում առաջացած սողանքային հատվածի հետեւանքով կառուցվելիք ճանապարհը եւ այլն։ Այս առթիվ ՀՀ վարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարել է շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ քննարկել եւ դրական լուծում տալ հանրապետության կարեւորագույն, այդ թվում` Հազարամյակի մարտահրավեր ծրագրով նախատեսված ավտոճանապարհների շինարարությունն ավարտին հասցնելու աշխատանքներին։

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92