ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈ – ԱՐՄԵՆՏԵԼԻ ՄԵՂՔՈՎ ՉԷ ՈՐ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐ Է ՄՆՈՒՄ
«Արմենտել» ՓԲԸ ( ապրանքային նշանը` beeline) տնօրեն Իգոր Կլիմկոն հայտնել է, որ իրենց ընկերությունը վերջին շրջանում ինտերնետի մեծածախ գինը իջեցրել է մոտ 9 անգամ, սակայն ինտերնետ կապ տրամադրող ընկերությունները դեռևս ինտերնետի գինը սպառողների համար բարձր են պահում:
Կլիմկոն նշել է նաև, որ ինտերնետ պրովայդերները կրկին իրենց են դիմել ինտերնետի գինը իջեցնելու առաջարկով, և ավելացրել, որ Արմենտելը մեծ ծավալի ներդումներ է անում Հայաստանում ինտերնետ հասանելիության մակարդակը բարձրացնելու համար, իսկ ինտերնետ տրամադրող ընկերությունները միայն փորձում են առանց ներդրումներ կատարելու օգուտներ քաղել: