ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 54.33%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան է ներմուծվել 9 155 ավտոմեքենա, որոնց մաքսազերծման համար ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձնվել է 10 967 միլիոն դրամ: 2008թ.-ի առաջին կիսամյակի տվյալների հետ համեմատած Հայաստան ներմուծված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 54.33%-ով, իսկ մաքսազերծման նպատակով գանձված գումարը նվազել է 50.17%-ով: