ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է 58.3%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն Հայաստան ադամանդների ներմուծման ծավալը 2009թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 72 773 կարատ, որի մաքսային արժեքը կազմել է 22 միլիոն ԱՄՆ դոլար: 2008թ.-ի նույն ժամանակահատվածում սույն թիվը կազմել էր 174 517 կարատ, իսկ մաքսային արժեքը` 68.9 միլիոն ԱՄՆ դոլար: Փաստորեն այս տարվա առաջին կիսամյակում ադամանդների ներմուծման ծավալը կրճատվել է 58.3%-ով: