Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՃԳՆԱԺԱՄԸ ԸՆԴՁԵՌԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
14/07/2009 17:30
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՃԳՆԱԺԱՄԸ ԸՆԴՁԵՌԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենը։

Ողջունելով հյուրերին եւ գոհունակություն հայտնելով հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կապակցությամբ, ՀՀ վարչապետը կարեւորել է համագործակցության խորացումը, մասնավորապես, հանրապետության գյուղական վայրերում ներդրումների ծավալների ավելացումը, ֆերմերների շուկայավարման հնարավորությունների ընդլայնմանը աջակցությունը, ենթակառուցվածքների, մասնավորապես, ճանապարհաշինության, էներգետիկայի, ոռոգման համակարգերի արդիականացման, գազիֆիկացման, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը վարկային միջոցների տրամադրման, հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ծրագրերի համատեղ իրականացման ուղղությամբ գործակցության խորացումը, ինչպես նաեւ համակարգաստեղծ ձեռնարկությունների` ճգնաժամով պայմանավորված ժամանակավոր դժվարությունների հաղթահարման նպատակով աջակցությունը։

Զրույցի ընթացքում Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշը նշել է, որ բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ հիմնադրամի համատեղ աշխատանքը եւ հույս հայտնել, որ այն կլինի շարունակական։

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ թեեւ ճգնաժամի հետեւանքով տնտեսությունում որոշակի անկում է գրանցվել, սակայն ճգնաժամը նաեւ ընձեռել է բարեփոխումների հնարավորություն, ինչը թույլ կտա ամենատարբեր ոլորտներում գործընկերների հետ իրականացնել արդյունավետ փոխգործակցություն։
 

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81