ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ-ԷՔՍՊՈ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Համահայկական տնտեսական «Պանարմենիան էքսպո» ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 23-25-ին` Երեւանում` բազմաթիվ գործարարների մասնակցությամբ: Այս տարի ցուցահանդեսին օն-լայն ռեժիմով կարող են հետեւել նաեւ արտասահմանցի գործարարները: Այն հնարավորությոն կընձեռի հայ գործարարներին` նոր շուկաներ եւ գործընկերներ գտնել:
Այս տարի փոխվել են ցուցահանդեսի կազմակերպիչները: Նախկինում այն անցկացվում էր Հայաստան-Սփյուտք համաժողովի շրջանակներում` ՀՀ կառավարության կազմակերպմամբ: Այս տարի այն կլինի ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի, ՀՀ սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով: Արդեն ընթացքի մեջ են կազմակերպչական աշխատանքները: