ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 66%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին կիսամյակին ՀՀ ներմուծված ռուսական ավտոմեքենաների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կրճատվել է 66%-ով և կազմել 1 381 հատ, իսկ մաքսազերծման համար բյուջե մուծված գումարների ծավալը կրճատվել է 61.35%-ով և կազմել 786 միլիոն դրամ:
Ներմուծված ավտոմեքենաների թվի մեջ ռուսական ավտոմեքենաների մասնաբաժինը 15.08% է, անցյալ տար այս թիվը կազմում էր 20.6%: