ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 14.8%-ՈՎ
2009թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,8%-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները` կազմելով 938.8 մլն խմ:
Նշված ժամանակահատվածում իրացվել է 867.7 մլն խմ, ինչը 14%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ 4,2% -ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները` կազմելով 344.6 մլն խմ: Արդյունաբերությունը սպառել 116.8 մլն խմ, ինչը 37,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Էներգետիկայի բնագավառը իրացրել է 157.4 մլն խմ բնական գազ, ինչը 26,7%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: